Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Թյուր պատկերացում անգամ չունեն՝ ինչ է պաշտոնն ու պաշտոնատար անձ լինելը

Թյուր պատկերացում անգամ չունեն՝ ինչ է պաշտոնն ու պաշտոնատար անձ լինելը
27.12.2024 | 14:22

Երբ ընտանիքի անդամը պաշտոնատար անձ է, մյուս անդամները, որպես կանոն, հրաժարվում են հրապարակային գնահատականներ տալ, այն էլ այն դեպքում, երբ հարցը վերաբերում է անմիջապես իրենց ընտանիքի անդամի լիազորության որոշումներին:

Բայց քանի որ այս չարաբաստիկ խմբակի անդամները իրենց դաստիարակությամբ, կենցաղով, կրթությամբ, գործունեությամբ և մակարդակով երբևէ չեն էլ ձգել մի ժեկի պետի պատասխանատվություն կրելուն, նրանց ընտանիքի անդամները թյուր պատկերացում անգամ չունեն՝ ինչ է պաշտոնն ու պաշտոնատար անձ լինելը (այս պատկերացումը չունեն նաև իրենք՝ պաշտոնյաները), այդ պատճառով էլ պարբերաբար բացահայտվում են իրենց իրական դեմքով՝ իրենց ընտանիքներով:

Կատարվել է այն, որ մեզ իշխում են հիմքային չտես տգետները, որոնք, սակայն, նպատակային են հայտնվել այդ պաշտոններին. ամենապրիմիտիվ կերպով են մեզ կործանում, ամենապրիմիտիվ:

Իսկ մենք հանդուրժում ենք, մեզ պարբերաբար համոզում են, որ այս ոջիլներն անպարտելի են: Չկա նման բան: Չկա՛: Բանալին չհամոզվելն է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5398

Մեկնաբանություններ